45 Jahre AKV – Հեսսենում նշվեց Հայ մշակութային միության 45-ամյակը

Հոկտեմբերի 25-ին Ֆրանկֆուրտի «Խնայդրամբանկ»-ի դահլիճում տեղի ունեցավ Հեսսենի հայ մշակութային միության 45-ամյակին նվիրված տոնական համերգ: Համերգին բացման խոսքով հանդես եկավ Մշակութային միության նախագահ Լուսինե Վարդումյանը, ով ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Տոնական համերգին ելույթ ունեցան Արևիկ Բեգլարյանը, Սեդա Ամիթ-Կարայանը, Լուսինե Խաչատրյանը, Կորյուն Ասատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Աննա Մայիլյանը: Համերգին ներկա են եղել ավելի քան 200 հյուրեր:

Հղում` http://hayernaysor.am/Հեսսենում-նշվեց-Հայ-մշակութային-միու/