Մեր Միությունը

Տեղեկություն միջոցառման մասին. համերգ Գուրգեն Բավեյան և Դիանա Սահակյան մարտի 25-ին

Սիրելի միութենականներ և ընկերներ,

սիրով ուզում ենք Ձեզ հրավիրել դասական երաժշտության երեկոյի մասնակցությամբ մեր երկու հայրենակիցների՝ Գուրգեն Բավեյանբարիտոն և Դիանա Սահակյանդաշնամուր:

Ծրագրում հայ և ռուսական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգը կկայանա կիրակի մարտի 25-ին ժամը 18.00- ին Kellertheater Frankfurt –ում։

Հարգանքներով՝

Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն

Զատիկային արձակուրդ 2018

Հեսսենի զատիկային արձակուրդի ժամանակ միության հանդիպման վայրը փակ կլինի:

Վերջին հանդիպումը նախքան արձակուրդը՝ շաբաթ, մարտի 24-ին:

Առաջին հանդիպումը արձակուրդից հետո՝ շաբաթ, ապրիլի 14-ին:

Համերգ Էմիրզյան

Սիրելի’ միութենականներ, սիրելի’ համաերկրացիներ և ընկերներ,

Հեսսենի Հայ Մշակութային Միության անդամներին և ընկերներին տրվում է հատուկ հնարավորություն՝
ձեռք բերելու Էմիրզյան համերգի (https://www.facebook.com/events/137205403663674/)
տոմսերն ավելի մատչելի արժեքով:

Համերգը կայանալու է 
20.10.2018 ժամը 20:00-ին,  Brotfabrik,
Bachmannstraße 2-4, 60488 Frankfurt-ում:

Խնդրում ենք Ձեզ՝ տեղերի սղության պատճառով հնարավորինս շուտ Ձեզ անհրաժեշտ տոմսերի քանակը հայտնել մեր վարչությունին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով (info<at>armenier-frankfurt.de):

 

Մենք Ձեզ կարող  ենք առաջարկել հետևյալ գնային տարբերակը՝

Չապահասների համար՝ 17,00 €
Երեխաների համար մինչև 12 տարեկան՝ 12,00 €

Հարգանքներով՝
Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն

Հեսսենի ձմեռային արձակուրդի ժամանակ միության հանդիպման վայրը փակ կլինի:

Վերջին հանդիպումը նախքան արձակուրդը՝ շաբաթ, դեկտեմբերի 16-ին:

Առաջին հանդիպումը արձակուրդից հետո՝ շաբաթ, հունվարի 20-ին:

Համերգ Ռոբերտ Ամիրխանյան՝ դեկետեմբերի 8-ին Լորշ քաղաքում

Լորշ քաղաքի հիմնի կոմպոզիտոր՝ Ռոբերտ Ամիրխանյանը դեկտեմբերի 8-ին Լորշ քաղաքում համերգ է տալու:

Ուրբաթ, դետեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ին

Paul-Schnitzer-Saal
Nibelungenstr. 35
64653 Lorsch

Մանրամասն տեղեկություններ՝
https://portal.toubiz.de/wrb/event/detail/874478/2017-12-08?tt=qss84eh4bvdrkr7pn1p3c8i4c0

http://www.echo-online.de/lokales/bergstrasse/lorsch/robert-amirkhanyan-tritt-am-8-dezember-in-lorsch-auf_18275186.htm

Vereinsmitglied als Stadtteilbotschafter in Frankfurt am Main

Unsere langjährige Schülerin der Samstagsschule, Vane Beglaryan, engagiert sich als Stadtteilbotschafterin in Frankfurt am Main

Link zum Zeitungsartikel:
http://fr.de/frankfurt/stadtteile/frankfurt-west/westend-vielfalt-im-klassenzimmer-a-1382056.amp.html

Համերգ՝ Նաղաշ Ընսամբլ՝ նոյեմբերի 11-ին

Հասցեն՝
Kulturzentrum KFZ Marburg

Biegenstraße 13
35037 Marburg

Շաբաթ, 2017թ. նոյեմբրեի 11-ին
Ժամը 20-ից մինչև 23-ը

Մանրամասն տեղեկություններ՝
https://www.facebook.com/events/370754766678470/

Հեսսենի աշնանային արձակուրդի ժամանակ միության հանդիպման վայրը փակ կլինի:

Վերջին հանդիպումը նախքան արձակուրդը՝ շաբաթ, հոկտեմբերի 7-ին:

Առաջին հանդիպումը արձակուրդից հետո՝ շաբաթ, հոկտեմբերի 28-ին:

Գրական երեկո, ուրբաթ, հոկտեմբերի 13-ին Ֆրանկֆուրտում

Սիրելի միութենականներ և հայրենակիցներ,

Հէսսէնի Հայ Մշակութային Միության վարչությունը սիրով տեղեկացնում է Ձեզ առաջիկա գրական երեկոյի մասինՕրվա հյուրերն են հեղինակ, թարգմանիչ և հրատարակիչ Ագափի Մկրտչյանը և Հելմութ Մալոնեքը որոնք կներկայացնեն իր «Հայաստանի սիրտը. բանաստեղծություններ․․․և ուրիշ ոչինչ» գիրքը:

Այդ օրը մենք կհյուրընկալենք նաև Լիլիթ Սարգսյանին, Ֆրանկֆուրտի միջազգային գրքի տոնավաճառում իրենց մասնակցությունը ցուցաբերած հայ հրատարակիչներին և գրողներին:

Միջոցառման երաժշտական մասը կապահովեն երիտասարդ երաժիշտները Սրփի և Մուշեղ Նազարյանը։

Ուրբաթ, հոկտեմբերի 13-ին 2017, ժամը 19:30-ին

Հասցեն՝ Café Anschluss` Hansaallee 150, 60320 Frankfurt:

Մանրամասն տեղեկություններ.

Գրքում զետեղված են 25 ժամանակակից հայ բանաստեղծների գործեր:

Երեկոյի ընթացքում բանաստեղծությունները կընթերցվեն հայերեն և գերմաներեն լեզուներով

 

Մայիս՝ հաղթանակի ամիս, կիրակի օր, մայիսի 28-ին Ֆրանկֆուրտում

Հեսսէնի Հայ Մշակութային Միության, Աշաֆենբուրգի Հայ Համայնքի եւ Մանհայմի Հայ Մշակութային Արարատ Միության միասնական ծրագիր :
Միությունների անդամները եւ դպրոցի սաները հանդես կգան իրենց պատրաստած ծրագրով ` երգով , ասմունքով եւ ազգային պարով:

Կիրակի, մայիսի 28-ին
Սկիզբ՝ 14:30
Մուտք՝ 14:00
Մուտքն ազատ է, նվիրստվությունները ցանկալի են:

Խնդրում ենք՝ ձեզ հետ բերեք հայկական ուտեստներ:

Վաճառքից ստացված հասույթը կուղղվի Հայաստան՝ բարեգործական նպատակով:

Հասցեն՝
St. Thomasgemeinde
Heddernheimer Kirchstr. 5
60439 Frankfurt am Main

Հարգանքներով՝
Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն