Erik Karapetyan & Mihran Tsarukyan – Live in Germany

ԱՐԻ ՊԱՐԻ Քոչարի

Սիրելի Հայրենակիցներ, 

այս տարուա Մայիսը ոչ միայն յաղթանակի ամիս է, այլեւ 100-ամեակի յաղթական ամիս: Սրտանց հրաւիրում ենք բոլորիդ՝ միասին տօնելու Սարդարապատի եւ Հայոց Պէտականութեան վերականգման 100-ամեակը: 
Հեսսէնի Հայ Մշակութային Միութեան, Մանհայմի Հայ Մշակութային Արարատ Միութեան եւ Աշաֆենբուրգի Հայ Համայնքի անդամներն ու դպրոցի սաները «ԱՐԻ ՊԱՐԻ ՔՈՉԱՐԻ» համազգային նախագծի շրջանակներում հանդես կգան միասնական Քոչարիով, ինչպէս նաեւ երաժշտական կատարումներով, եւ այլ ազգային երգ ու պարերով:
Բոլոր հիւր մասնակիցները նոյնպէս կարող են մասը դառնալ այս համազգային պարային ֆլէշմոբին, որը իրականացուելու է ամբողջ աշխարհում: Ովքեր մեր ազգային պարերը չգիտեն, հիանալի հնարաւորութիւն ունեն սովորելու դրանք հենց միոցառման ընթացքում:
Նախագծին ծանոթանալու համար նայէք այստեղ՝ http://www.aripariqochari.com/

Ցանկալի է, որ ձեզ հետ բերեք հայկական ուտեստներ, որոնք կվաճառենք եւ վաճառքից ստացված հասույթը կուղղվի Հայրենիք՝ բարեգործական նպատակով: 

Սրտանց հրավիրում ենք բոլորին: Մուտքն ազատ է: Նուիրատւութիւնները եւ հայկական ուտեստները ցանկալի են: 

Հասցեն՝ 
Evangelischen Wicherngemeinde 
Pützerstraβe 96a
60488 Frankfurt

100-jähriges Jubiläum der Ersten Republik Armeniens

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Սիրելի միութենականներ և հայրենակիցներ,

Իր հայկական տաղավարով և ազգային պարերով մեր միությունը այս տարի ևս կմասնակցի

Հոգեգալուստի միջազգային տոնին:

Երկուշաբթի, մայիսի 21-ին, ժամը 12:00-ին

Հասցեն՝ Dominikanerkloster, Kurt-Schumacher-Str. 23, 60311 Frankfurt am Main:

Մուտքն ազատ է:

Խնդրում ենք ակտիվորեն մասնակցել և աջակցել մեր տաղավարին`

Ձեր պատրաստած հայկական ուտեստներով:

Հարգանքներով՝

Հէսսէնի Հայ Մշակութային Միութեան վարչութիւն