Համերգ Ռուբեն Հախվերդյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց Բանակի հիմնադրման 25-ամյակի առթիվ հունվարի 28-ին՝ շաբաթ, ժամը 18:00-ին, Ֆրանկֆուրտում տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը:
Տոմսերը հասանելի կլինեն հունվարի 14-ից սկսած:

 

Տոմսերի արժեքներն են՝
– 13 տ.-ից սկսած՝ 24,- €
– 6-12տ.՝ 15,- €
– 0-5տ.՝ անվճար, սակայն առանց տեղի ակնկալիքի, հակառակ դեպքում անհրաժեշտ է վճարել 15€

Տոմսերը ձեռք բերելու հնարավորություններն են՝

ա. գնել Ֆրանկֆուրտի Միության հանդիպման վայրից (Հասցեն՝ Hamburger Alle 52a, 60486 Frankfurt am Main) հունվարի 14-ին և 21-ին ժամը՝ 15:30-18:30:
բ. գնել հենց հունվարի 28-ին՝ համերգից առաջ ժամը՝ 16:30-17:45:
Ընդունվում են նաեւ տոմսերի պատվերներ հետեւյալ էլ. փոստի հասցեին`

Պատվիրելու համար խնդրում ենք Ձեր նամակի մեջ նշել պատվիրող անձի անուն-ազգանունը եւ տոմսերի քանակը ըստ տարիքային խմբի:
Պատվիրված տոմսերը ստանալու համար խնդրում ենք ներկայանալ համերգից առնվազն մեկ ժամ առաջ (այսինքն՝ ժամը 17-ին): Հակառակ դեպքում հնարավոր է՝ պատվերները չեղյալ հայտարարվեն եւ տոմսերը վաճառվեն այլ այցելուների:
Շտապեք ամրագրել Ձեր տոմսերը, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են:
Փոքրիկ ուտեստներն ու համեղ կարկանդակները, ինչպես նաեւ խմիչքը ապահովված են:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝
Արմին Պրոյս՝ +49176-345 113 23
Ազատ Օրդուխանյան՝ +49175-963 15 56

Դահլիճի հասցեն՝
Saalbau Fechenheim, Pfortenstraße 55, 60386 Frankfurt

Հասանելիությունը հասարակական երթեւեկությամբ՝
Ֆրանկֆուրտի կենտրոնական կայարանից համար 11 տրամվայով՝ ուղղությունը Fechenheim-Schießhüttenstraße: Իջնել Arthur-von-Weinberg-Steg կանգառում եւ մոտ 10 րոպե քայլել մինչեւ դահլիճը:

Առկա է նաեւ մեքենաների կայանատեղի:

Հարգանքով,
Կազմակերպիչներ՝
Հէսսէնի Հայ Մշակութային Միութիւն եւ Հայ Ակադեմիականների Միություն