«Նկարչություն առանց սահմանների» միջազգային փառատօն-մրցոյթ

Սիրելի՛ մշակութասէրներ,

Հէսսէնի Հայ Մշակութային Միութիւնը 2023թ. հոկտեմբերի 15-ին յայտարարում է նկարչութեան փառատօն-մրցույթ` նուիրուած ՀՀՄՄ հիմնադրման 55ամեակին (1968-2023թթ.), ինչպէս նաեւ հայ մեծանուն գեղանկարիչ Մինաս Աւետիսեանի ծննդեան 95ամեակին (1928-1975թթ.)։ Փառատօն-մրցոյթը մանկապատանեկան է, կարող են մասնակցել 6-12տ. երեխաներն ու 13-18տ. պատանիները: Փառատօն-մրցոյթին մրցանակ տրուելու է 3 անուանակարգում մասնակից իւրաքանչիւր տարիքային խմբի համար, իսկ երկրորդ եւ երրորդ փուլ անցած բոլոր մասնակիցները կը ստանան փառատօն-մրցոյթին մասնակցութեան հաւաստագրեր։ 

Մրցոյթին մասնակցելու համար գրանցման ժամկէտն է՝ 01.06.2023թ. մինչեւ 17.09.2023թ. ներառեալ: Գրանցման մանրամասներին, աշխատանքներն ուղարկելու կարգին, մրցոյթին մասնակցելու պայմաններին եւ ընթացակարգին կարող էք ծանօթանալ կից փաստաթղթերում: 


Նկարչ. փառատօն յայտարարութիւն
Նկարչ. փառատօն մասնակցութեան պայմանները
Նկարչ. փառատօն հավելված

Հարցերի դէպքում կարող էք գրել մեզ՝ info@armenier-frankfurt.de էլ. փոստի հասցէին:

Մաղթում ենք Ձեզ հաճելի նախապատրաստութիւն մշակութային այս մեծ իրադարձութեան համար: Սիրով կը սպասենք Ձեր դիմումներին: 

Հարգանքներով՝
Հէսսէնի Հայ Մշակութային Միութեան վարչութիւն