Մայիս՝ հաղթանակի ամիս, կիրակի օր, մայիսի 28-ին Ֆրանկֆուրտում

Հեսսէնի Հայ Մշակութային Միության, Աշաֆենբուրգի Հայ Համայնքի եւ Մանհայմի Հայ Մշակութային Արարատ Միության միասնական ծրագիր :
Միությունների անդամները եւ դպրոցի սաները հանդես կգան իրենց պատրաստած ծրագրով ` երգով , ասմունքով եւ ազգային պարով:

Կիրակի, մայիսի 28-ին
Սկիզբ՝ 14:30
Մուտք՝ 14:00
Մուտքն ազատ է, նվիրստվությունները ցանկալի են:

Խնդրում ենք՝ ձեզ հետ բերեք հայկական ուտեստներ:

Վաճառքից ստացված հասույթը կուղղվի Հայաստան՝ բարեգործական նպատակով:

Հասցեն՝
St. Thomasgemeinde
Heddernheimer Kirchstr. 5
60439 Frankfurt am Main

Հարգանքներով՝
Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն

Գրքի ներկայացում 102-րդ Մեծ Եղեռնի տարելիցի առթիվ, ապրիլի 29-ին Ֆրանկֆուրտում

Սիրելի՛ միութենականներ և ընկերներ,

Հեսսենի Հայ Մշակութային Միությունը 102-րդ Մեծ Եղեռնի տարելիցի առթիվ Ֆրանկֆուրտում ապրիլի 29-ին կազմակերպում է գրքի ներկայացում:

Շաբաթ, ապրիլի 29-ին 2017, ժամը 19:00-ին
Հասցեն՝ Saalbau Gallus, Seminarraum 2` Frankenallee 111, 60326 Frankfurt am Main:

Լույս տեսավ արձակագիր Լարիսա Գևորգյանի տասներորդ գիրքը, որի խորագիրն է «Աստված հարստացրեց իմ կյանքը»։
Հեղինակի հայապատումի առաջին տասնյակը լրացնող երկի հերոսուհին գերմանուհի Հաննա Քրիստենն է, ով տասնամյակներ շարունակ աշխատել է Լիբանանի,
Սիրիայի հայկական որբանոցներում, ծերանոց֊կուրանոցներում։
Գիրքը կարեկցանքով առանձնացող միսիոներուհու կերպարի բացահայտմանն է միտված, սկզբից մինչև վերջ ներկայանալով ընթերցողին իբրև հոգեբանական հետազոտություն։
Հայրենապատումի մեջ առկա են Հայերի Մայր Թերեզա Հաննա Քրիստեննի և Մայր Թերեզայի, Քարին Յեփփեի, Քաթարինե Մադերի կերպարային բաղդատումները։
Երկը հիմնված է գրավոր և բանավոր աղբյուրների վրա։ Ներառված են մեկ մամուլի ընդգրկմամբ լուսանկարներ։
Այս ստեղծագործությունը ներհայաստանյան կյանքում առաջացրել է մեծ հետաքրքրություն։


Հարգանքներով՝
Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն

Բարեկենդան՝ փետրվարի 25-ին Ֆրանկֆուրտում

Սիրելի’ միութենականներ, սիրելի’ համաերկրացիներ և ընկերներ,

Միասնական կնշենք բարեկենդանը զանազան խրախճանքներով, խաղերով, երաժշտությամբ եւ համեղ ուտեստներով:

Ուրախ կլինենք, որ բոլոր մասնակիցները ներկայանան դիմակավորված եւ զգեստավորված:
3 ամենալավ դիմակավորված եւ զգեստավորված մասնակիցները կստանան մի փոքր նվեր:
Ցանկացողները սիրով կարող են տոնակատարության համար աղցան կամ խմորեղեն պատրաստել:
Մենք ուրախ կլինենք Ձեզ այնտեղ տեսնել:

Շաբաթ օր, փետրվարի 25-ին, ժամը 16:00-ից
Հասցեն՝
Միության հանդիպման վայր, Hamburger Allee 52a, 60486 Frankfurt am Main

Հարգանքներով՝
Հէսսէնի Հայ Մշակութային Միության վարչություն

Համերգ Էմիրզյանի և Դաբանջյանի

Սիրելի’ միութենականներ, սիրելի’ համաերկրացիներ և ընկերներ,

Հեսսենի Հայ Մշակութային Միության անդամներին և ընկերներին տրվում է հատուկ հնարավորություն՝ ձեռք բերելու Էմիրզյան և Դաբանջյան համերգի (https://www.facebook.com/Emirsian-Dabandjian-384378038439653/)
տոմսերն ավելի մատչելի արժեքով:

Համերգը կայանալու է  18.03.2017 ժամը 20:00-ին,  Brotfabrik, Bachmannstraße 2-4, 60488 Frankfurt-ում:
Խնդրում ենք Ձեզ՝ տեղերի սղության պատճառով հնարավորինս շուտ Ձեզ անհրաժեշտ տոմսերի քանակը հայտնել մեր վարչությունին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով ():

Մենք Ձեզ կարող  ենք առաջարկել հետևյալ գնային տարբերակը՝
Չապահասների համար՝ 16,00 €
Երեխաների համար մինչև 12 տարեկան՝ 12,00 €

Հարգանքներով՝
Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն

Համերգ Ռուբեն Հախվերդյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց Բանակի հիմնադրման 25-ամյակի առթիվ հունվարի 28-ին՝ շաբաթ, ժամը 18:00-ին, Ֆրանկֆուրտում տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը:
Տոմսերը հասանելի կլինեն հունվարի 14-ից սկսած:

 

Տոմսերի արժեքներն են՝
– 13 տ.-ից սկսած՝ 24,- €
– 6-12տ.՝ 15,- €
– 0-5տ.՝ անվճար, սակայն առանց տեղի ակնկալիքի, հակառակ դեպքում անհրաժեշտ է վճարել 15€

Տոմսերը ձեռք բերելու հնարավորություններն են՝

ա. գնել Ֆրանկֆուրտի Միության հանդիպման վայրից (Հասցեն՝ Hamburger Alle 52a, 60486 Frankfurt am Main) հունվարի 14-ին և 21-ին ժամը՝ 15:30-18:30:
բ. գնել հենց հունվարի 28-ին՝ համերգից առաջ ժամը՝ 16:30-17:45:
Ընդունվում են նաեւ տոմսերի պատվերներ հետեւյալ էլ. փոստի հասցեին`

Պատվիրելու համար խնդրում ենք Ձեր նամակի մեջ նշել պատվիրող անձի անուն-ազգանունը եւ տոմսերի քանակը ըստ տարիքային խմբի:
Պատվիրված տոմսերը ստանալու համար խնդրում ենք ներկայանալ համերգից առնվազն մեկ ժամ առաջ (այսինքն՝ ժամը 17-ին): Հակառակ դեպքում հնարավոր է՝ պատվերները չեղյալ հայտարարվեն եւ տոմսերը վաճառվեն այլ այցելուների:
Շտապեք ամրագրել Ձեր տոմսերը, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են:
Փոքրիկ ուտեստներն ու համեղ կարկանդակները, ինչպես նաեւ խմիչքը ապահովված են:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝
Արմին Պրոյս՝ +49176-345 113 23
Ազատ Օրդուխանյան՝ +49175-963 15 56

Դահլիճի հասցեն՝
Saalbau Fechenheim, Pfortenstraße 55, 60386 Frankfurt

Հասանելիությունը հասարակական երթեւեկությամբ՝
Ֆրանկֆուրտի կենտրոնական կայարանից համար 11 տրամվայով՝ ուղղությունը Fechenheim-Schießhüttenstraße: Իջնել Arthur-von-Weinberg-Steg կանգառում եւ մոտ 10 րոպե քայլել մինչեւ դահլիճը:

Առկա է նաեւ մեքենաների կայանատեղի:

Հարգանքով,
Կազմակերպիչներ՝
Հէսսէնի Հայ Մշակութային Միութիւն եւ Հայ Ակադեմիականների Միություն

Ձմեռվա արձակուրդի ժամանակ տեղի չի ունենա շաբաթօրյա դպրոցը:

Հեսսենի ձմեռային արձակուրդի ժամանակ միության հանդիպման վայրը փակ կլինի մինչև ներառյալ 2017թ. հունվարի 7-ը: Արձակուրդից հետո առաջին հանդիպումը և դասընթացներ կլինեն շաբաթ oրը, 2017թ. հունվարի 14-ին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Ազգային Պարերի Դաս Գյոթինգենում

15032898_1507231512636846_5231719120521413862_n

Մեր Մեծերը – Լեոնիդ Ազգալդյան նոյեմբերի 19-ին

Սիրելի՛ միութենականներ եւ ընկերներ,

սույն հաղորդագրությամբ ուզում ենք հիշեցնել եւ եւս մեկ անգամ բոլորիդ հրավիրել մեր հերթական միջոցառմանը՝
«Մեր մեծերը – Լեոնիդ Ազգալդյան» խորագրով:
Կցուցադրենք փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 74-ամյակին (22.11.1942թ.):
Ֆիլմից հետո տեղի կունենա զրույց՝ ֆիլմից ստացած մեր տպավորությունների մասին եւ կքննարկենք նրա գործը շարունակելու հնարավոր ուղիների վերաբերյալ:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին, ժամը 17-ին:

Հասցեն` Միության hանդիպման վայր` Hamburger Allee 52a, 60486 Frankfurt:

Հարգանքներով՝
Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն

Keine Samstagsschule während der hessischen Sommerferien

Ցավոք, հոդվածը հասանելի է միայն Deutsch լեզվով:

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

2016-07-28 Նամակ ՀՀ նախագահին