Գրական երեկո, ուրբաթ, հոկտեմբերի 13-ին Ֆրանկֆուրտում
Սիրելի միութենականներ և հայրենակիցներ,
Հէսսէնի Հայ Մշակութային Միության վարչությունը սիրով տեղեկացնում է Ձեզ առաջիկա գրական երեկոյի մասին. Օրվա հյուրերն են հեղինակ, թարգմանիչ և հրատարակիչ Ագափի Մկրտչյանը և Հելմութ Մալոնեքը որոնք կներկայացնեն իր «Հայաստանի սիրտը. բանաստեղծություններ․․․և ուրիշ ոչինչ» գիրքը:
Այդ օրը մենք կհյուրընկալենք նաև Լիլիթ Սարգսյանին, Ֆրանկֆուրտի միջազգային գրքի տոնավաճառում իրենց մասնակցությունը ցուցաբերած հայ հրատարակիչներին և գրողներին:
Միջոցառման երաժշտական մասը կապահովեն երիտասարդ երաժիշտները Սրփի և Մուշեղ Նազարյանը։
Ուրբաթ, հոկտեմբերի 13-ին 2017, ժամը 19:30-ին
Հասցեն՝ Café Anschluss` Hansaallee 150, 60320 Frankfurt:
Մանրամասն տեղեկություններ.
Գրքում զետեղված են 25 ժամանակակից հայ բանաստեղծների գործեր:
Երեկոյի ընթացքում բանաստեղծությունները կընթերցվեն հայերեն և գերմաներեն լեզուներով․