Գրքի ներկայացում 102-րդ Մեծ Եղեռնի տարելիցի առթիվ, ապրիլի 29-ին Ֆրանկֆուրտում

Սիրելի՛ միութենականներ և ընկերներ,

Հեսսենի Հայ Մշակութային Միությունը 102-րդ Մեծ Եղեռնի տարելիցի առթիվ Ֆրանկֆուրտում ապրիլի 29-ին կազմակերպում է գրքի ներկայացում:

Շաբաթ, ապրիլի 29-ին 2017, ժամը 19:00-ին
Հասցեն՝ Saalbau Gallus, Seminarraum 2` Frankenallee 111, 60326 Frankfurt am Main:

Լույս տեսավ արձակագիր Լարիսա Գևորգյանի տասներորդ գիրքը, որի խորագիրն է «Աստված հարստացրեց իմ կյանքը»։
Հեղինակի հայապատումի առաջին տասնյակը լրացնող երկի հերոսուհին գերմանուհի Հաննա Քրիստենն է, ով տասնամյակներ շարունակ աշխատել է Լիբանանի,
Սիրիայի հայկական որբանոցներում, ծերանոց֊կուրանոցներում։
Գիրքը կարեկցանքով առանձնացող միսիոներուհու կերպարի բացահայտմանն է միտված, սկզբից մինչև վերջ ներկայանալով ընթերցողին իբրև հոգեբանական հետազոտություն։
Հայրենապատումի մեջ առկա են Հայերի Մայր Թերեզա Հաննա Քրիստեննի և Մայր Թերեզայի, Քարին Յեփփեի, Քաթարինե Մադերի կերպարային բաղդատումները։
Երկը հիմնված է գրավոր և բանավոր աղբյուրների վրա։ Ներառված են մեկ մամուլի ընդգրկմամբ լուսանկարներ։
Այս ստեղծագործությունը ներհայաստանյան կյանքում առաջացրել է մեծ հետաքրքրություն։


Հարգանքներով՝
Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն