Բարեկենդան՝ փետրվարի 25-ին Ֆրանկֆուրտում

Սիրելի’ միութենականներ, սիրելի’ համաերկրացիներ և ընկերներ,

Միասնական կնշենք բարեկենդանը զանազան խրախճանքներով, խաղերով, երաժշտությամբ եւ համեղ ուտեստներով:

Ուրախ կլինենք, որ բոլոր մասնակիցները ներկայանան դիմակավորված եւ զգեստավորված:
3 ամենալավ դիմակավորված եւ զգեստավորված մասնակիցները կստանան մի փոքր նվեր:
Ցանկացողները սիրով կարող են տոնակատարության համար աղցան կամ խմորեղեն պատրաստել:
Մենք ուրախ կլինենք Ձեզ այնտեղ տեսնել:

Շաբաթ օր, փետրվարի 25-ին, ժամը 16:00-ից
Հասցեն՝
Միության հանդիպման վայր, Hamburger Allee 52a, 60486 Frankfurt am Main

Հարգանքներով՝
Հէսսէնի Հայ Մշակութային Միության վարչություն

Համերգ Էմիրզյանի և Դաբանջյանի

Սիրելի’ միութենականներ, սիրելի’ համաերկրացիներ և ընկերներ,

Հեսսենի Հայ Մշակութային Միության անդամներին և ընկերներին տրվում է հատուկ հնարավորություն՝ ձեռք բերելու Էմիրզյան և Դաբանջյան համերգի (https://www.facebook.com/Emirsian-Dabandjian-384378038439653/)
տոմսերն ավելի մատչելի արժեքով:

Համերգը կայանալու է  18.03.2017 ժամը 20:00-ին,  Brotfabrik, Bachmannstraße 2-4, 60488 Frankfurt-ում:
Խնդրում ենք Ձեզ՝ տեղերի սղության պատճառով հնարավորինս շուտ Ձեզ անհրաժեշտ տոմսերի քանակը հայտնել մեր վարչությունին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով ():

Մենք Ձեզ կարող  ենք առաջարկել հետևյալ գնային տարբերակը՝
Չապահասների համար՝ 16,00 €
Երեխաների համար մինչև 12 տարեկան՝ 12,00 €

Հարգանքներով՝
Հեսսենի Հայ Մշակութային Միության վարչություն